Thursday, 02 07 2026
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների

Գորիսի նախկին քաղաքապետը՝ Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների մասին

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո մամուլում շրջանառվում են նոր մարզպետի հավանական մի քանի անուններ: «Առաջին լրատվական»-ը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց, թե հավանակա՞ն է Ս․ Խաչատրյանի վերադարձը պաշտոնում, և ինչ կարծիք ունի հավանական մարզպետների մասին։ «Ես գտնում եմ, որ մեր երկրում որևէ բանի վրա, ցավոք սրտի, զարմանալ չի կարելի: Ս. Խաչատրյանը միշտ էլ մտածել է ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու մասին։ Եթե նա վերադառնա, ապա միայն պաշտոնի բարձրացման միջոցով, այսօր էլ երևի նման հույս է փայփայում: Բայց ես վստահ եմ, որ նա հեռու չի գնալու, և ընդհանրապես իր նմանները վերջապես, թեկուզ և սպասվածից շատ ուշացումով, կկանգնեն հայոց արդար ու ահեղ դատաստանի առաջ»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանին, ում անունը նույնպես շրջանառվում է մարզպետի թեկնածուների թվում՝ մեր զրուցակիցը նշեց, որ նրան չի ճանաչում, բայց նրա ելույթներից արդեն կարելի է դատել, թե ով է. «Գուցե պատերազմի ժամանակ հանդիպած լինենք, գուցե լավ բաներ արել է, բայց այն, որ հեռուստատեսությամբ հպարտորեն ներկայանում է, որ Սուրիկ Խաչատրյանի ընկներն է, արդեն հերիք է: Ես ուղղակի նրան և բոլոր նրանց, ովքեր Սուրիկ Խաչատրյանին համարում են իրենց ընկերները, կառաջարկեմ, որ հիշեն ժողովրդական հայտնի ասացվածքը. «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»»:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցին, ապա մեր զրուցակիցը համոզված է, որ նա Սուրիկ Խաչատրյանից հետո առաջինն է պատասխան տալու. «Ս. Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում կատարած բազում ծանրագույն ոճիրների, մանավանդ՝ տնտեսական ֆինանսական առումներով, պատասխանատուներից մեկն է: Համոզված եմ, որ հեռու չէ, այն օրը, որ նա Սուրիկ Խաչատրյանի հետ կանգնելու է արդարադատության առաջ»:

Խոսելով մեկ այլ հավանական թեկնածուի՝ ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի մասին՝ Սամվել Հարությունյանն ասաց. «Ով չգիտի Խաչիկ Ասրյանին, չկա մի հայ, որ չիմանա, թե ով է Խաչիկ Ասրյանը։ Սրանից ամիսներ առաջ ինքը հեռուստատեսությամբ պատրաստակամություն հայտնեց, որ եթե Սերժ Սարգսյանը իրեն նշանակի դժոխքի պահակ, ապա ինքը սիրով կկատարի դա։ Մի՞թե երկու բարձրագույն կրթություն ստացած մարդը չգիտի որ դժոխքի պահակն ով է:
Ըստ իս՝ նա շատ ավելի ծանր վիճակի մեջ է դրել Սերժ Սարգսյանին, և զարմանում եմ, թե նման արտահայտությունից հետո ինչպես նա ուղղակիորեն գնահատական չի տվել և պատասխանատվության չի ենթարկել Ասրյանին»։

Սամվել Հարությունյանը հավելեց, որ հրամայական անհրաժեշտություն է Սյունիքում՝ արմատական քայլերի իրականացումը. «Լավատես չեմ, որ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները կգնան դրան, բայց կրկնում եմ՝ դրանք հրամայական անհրաժետություն են: Մեր ժողովրդի առավել մտահոգ և վճռական զանգվածի համախմբման և բռունցքվելու հետևանքով է հնարավոր արմատական և բուժիչ քայլերի ձեռնարկում: Ես մի շարք բարոյական անհատականությունների հետ միասին արդեն իսկ նախաձեռնել ենք «Սյունիքի ազատագրության կոմիտե» կազմակերպելու գործընթացը: Վստահ եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ կոմիտեն կհայտարարի իր ծանրակշիռ ներկայության մասին և կստանձնի կարևոր առաքելություն»:

Գորիսի նախկին քաղաքապետը խոսեց նաև անցյալ 23 տարիների ընթացքում Սուրիկ Խաչատրյանի կողմից, իր իսկ խոսքերով, «կատարված հարյուրավոր ծանրագույն հանցագործությունների ժամանցելիության» մասին. «Ձեր կայքի միջոցով հրապարակում եղավ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին հղում անելով, որ նախկինում կատարված հանցագործությունները ժամկետի խնդիր ունեն և ոչ միայն թեթև ծանրության այլ նաև առանձնակի ծանրության հանցագործությունները 15 տարի հետո այլևս պատիժ չեն նախատեսում: Իհարկե ՀՀ օրենսդիր մարմինը ժամանակին ընդունելով այդ օրենքը՝ հաշվի էր առել, որ օրենսդիր մարմնում քրեական անցյալով հարուստ անձինք են, որոնք պատգամավոր են դարձել և այդպիսով պարզապես ուզում են խույս տալ նախկինում իրենց կատարած հանցագործություններից: Ես վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերջապես մեր ժողովուրդը հնարավորություն կունենա արդար ձևով ընտրել Ազգային ժողով, որն էլ առաջին հերթին կվերացնի այդ օրենքը և համապատասխան հետևություն կանի: Աշխարհի շատ պետություններում նման բան չկա, ավելին՝ կան պետություններ, որտեղ տասնամյակներ առաջ կատարված հանցագործության համար հետապնդում է նախատեսվում։ Օրինակ աշխարհահռչակ մի ռեժիսոր, որը վերջին տասնամյակներում ապրում է Ֆրանսիայում, 40 տարի առաջ ԱՄՆ-ում սեռական ոտնձգության համար պետք է պատասխանատվություն կրեր, մինչ այսօր ԱՄՆ չի գնացել, որովհետև եթե մտնի՝ անմիջապես կձերբակալեն։ Բացի դրանից, եղել են նախագահաներ, որոնք իրենց պաշտոնավարումից հետո պատասխան են տվել օրենքի առաջ, խստագույնս դատապարվել իրենց կատարած հանցանքների համար: Կան ղեկավարներ, որոնք այսօր էլ հետապնդումների մեջ են, իսկ, օրինակ,Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ չի բացառվում, որ քրեական հետապնդում իրականացվի»:

Մեր զրուցակցի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի նման ծանրագույն ոճիրներ կատարած անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ոճրագործությունների համար։ «Ինչու Ցեղասպանությունը ժամանցելիություն ճանաչո՞ւմ է»,- հարցադրում արեց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում