Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Սերժ Սարգսյանն էլ ձուկը պոչից է բռնում

Գլխավոր դատախազությունը երեկ լրացուցիչ նյութեր է պահանջել Վերահսկիչ պալատից` ՎՊ հաշվետվության հետ կապված: Սա անկասկած դատախազության արձագանքն է Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանն ու դրա ընթացքում հնչեցրած դիտողություններին, որ նա ուղղեց գլխավոր դատախազության գործունեությանը: Սերժ Սարգսյանը պահանջել էր Աղվան Հովսեփյանից արձագանքել բյուջեի թալանի մասին տեղեկություններին, ոչ թե սպասել պաշտոնական դիմումների: Եվ ահա, դատախազությունն արձագանքում է: Այսինքն` արձագանքում է Սերժ Սարգսյանի դիտողությունից հետո:

Մի կողմ թողնենք այս իրողության ներքին քաղաքական, իշխանական անցքերը, որոնք, իհարկե, կանխորոշելու են դատախազության արձագանքի սկզբունքայնությունը, հետևողականությունն ու շարունակականությունը: Այստեղ արձանագրենք մեկ այլ կարևոր բան՝ դատախազությունն իր անելիքն անում է նախագահական խորհրդակցությունից, Սերժ Սարգսյանի ցուցումներից հետո: Այսինքն` դատախազության համար Սերժ Սարգսյանի խորհրդակցությունները փոխարինում են Սահմանադրությանը: Բանն այն է, որ այն, ինչ դատախազությունն անում է Սարգսյանի ցուցումներից հետո, պետք է աներ ՎՊ հաշվետվության մասին մամուլի հրապարակումներից կամ ԱԺ-ում Իշխան Զաքարյանի ելույթից անմիջապես հետո: Թե ինչպես կաներ` կարդարացներ կամ կմեղադրեր մեղավորներին, դա այլ հարց է, բայց արձագանքը պետք է հետևեր ըստ Սահմանադրությամբ և օրենքներով այդ կառույցին վերապահված իրավասությունների և պարտականությունների: Սակայն Սահմանադրությունն ու օրենքները ոչինչ են, Սերժ Սարգսյանի խորհրդակցությունն ու դիտողությունները՝ ամեն ինչ:

Եվ այս երևույթը համատարած է, այսինքն` վերաբերում է ոչ միայն դատախազությանը, այլ պետական կառավարման համակարգի բոլոր օղակներին անխտիր, եթե այդ օղակների ուղղակի սահմանադրական, աշխատանքային պարտականությունների կատարումը այնքան էլ լավ բան չի խոստանում որևէ մի բարձրաստիճան պաշտոնյայի կամ նրա ղեկավարած ոլորտին, նրա մերձավորների ղեկավարած ոլորտին: Իսկ սա խնդիր է, լրջագույն խնդիր: Ավելին` խնդիրների խնդիրը հենց սա է, իսկ բյուջետային չարաշահումները ընդամենն այս ամենի հետևանք՝ չեն կատարվում իրավապահների սահմանադրական պարտականությունները, և նրանց համար Սահմանադրության փոխարեն գերակա է «խորհրդակցություն» հասկացությունը: Իսկ ահա այս մասին նախագահական խորհրդակցություններ չեն լինում, այսինքն` Սերժ Սարգսյանը չի փորձում բարձրացնել կամ դնել հենց այդ՝ Սահմանադրության ու օրենքի պահանջին հետևելու խնդիրը, այլ ըստ էության իր դիտողությունների և նախատինքի ինստիտուտը է՛լ ավելի է փորձում զարգացնել բարի թագավորի հանրահայտ քարոզչական սկզբունքի շրջանակում:

Դա նշանակում է, որ սկզբունքային փոփոխություններ հանրային-պետական կյանքում չեն կարող սպասվել, որովհետև սկզբունքը օրենքն ու Սահմանադրությունն են, ոչ թե նախագահների բարի ցանկությունները: Առավել ևս, որ այդ բարի ցանկությունները կոչ անելով, այսպես ասած, ձուկը բռնել գլխից, չգիտես ինչու իրենք խուսափում են խնդիրը գլխից բռնելուց և պետական կառավարման համակարգի աշխատանքում որպես ելակետ ու առաջնորդող Սահմանադրության և օրենքի գաղափարը շեշտադրելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում