Կրասնոդարի «Կուբան»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է իր թիմի` «Կարպատներ»-ի դեմ ընկերական խաղի ընթացքը:
«Բարդ և հետաքրքիր հանդիպում էր: «Կարպատներ»-ը հրանալի էին խաղում, բայց ես զգում էի, որ անպատճառ հաղթելու ենք: Հավաքների ժամանակ բոլոր թիմերը ծանրաբեռնված են: Հաղթանակի համար հարկավոր է այլ որակներ կիրառել` անհատական վարպետություն ցուցադրել կամ գեղեցիկ խաղարկել ստանդարտը»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Կուբան»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` «Կարպատներ»-ի դեմ հանդիպմանը «Կուբան»-ը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ, իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խփեց իր թիմի երրորդ գոլը:





































