Ամերիկյան Բուֆալո քաղաքում կանցկացվի բրոկոլի ուտելու՝ աշխարհում առաջին մրցույթը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ դա այդ տեսակի մեջ առողջությանը ամենաօգտակար առաջնությունն է։
Մրցույթը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Taste of Buffalo գաստրոնոմիական փառատոնի շրջանակում։
Մասնակիցներին պահանջվող քանակությունն ուտելու համար կտրվի 8 րոպե։ Հաղթողը կստանա 2000 դոլար։









































