Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ միմյանց շնորհավորել են Ռամադան ամսվա կապակցությամբ:
Երկու երկրների նախագահները նաև վստահություն են հայտնել, որ բարեկամական հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանալու են նաև այուսեհետ: Ռամադանի կապակցությամբ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Զրույցի ժամանակ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հաջորդ ամիս պլանավորված՝ Իրանի նախագահի այցը Ադրբեջան կնպաստի երկու երկրների միջև երկկողմ կապերի հետագա զարգացմանը:









































