Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Թել Ավիվի կողմից Ցեղասպանության ճանաչման շանսերը նվազում են՝ թուրք-իսրայելական մերձեցման ֆոնին. Haaretz

Իսրայելը մեկն է աշխարհի այն սակավաթիվ ժողովրդավարական երկրներից, եթե ոչ՝ միակը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունն ու աջակցում Թուրքիայի ժխտողական համառ քաղաքականությանը։ Այս մասին իսրայելական Haaretz պարբերականում գրում է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը։

Մայիսի 31-ին՝ մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի ստորին պալատի կողմից հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումից առաջ, թեմայի վերաբերյալ քննարկում պետք է տեղի ունենար Կնեսետում, սակայն այն հետաձգվեց ԱԳՆ-ի կողմից։ Քննարկումը պետք է տեղի ունենա այսօր։

«Սա մեծ նշանակություն ունեցող քննարկում է հանուն պայքարի, որը տարիներ շարունակ մղվել է Հայոց ցեղասպանության իսրայելական ճանաչման համար։ Անցած տարի հույս ունեի, որ եթե ոչ Իսրայելի կառավարությունը, ապա գոնե Կնեսետը վերջապես կճանաչի այն։ Սակայն, ինչպես երևում է, դրա համար քիչ շանս կա՝ Թուրքիայի հետ ստորագրված մերձեցման համաձայնագրի լույսի ներքո։ Վերջիվերջո, ո՞վ սպառնալիքի տակ կդնի համաձայնագիրն «աննշան» բանի պատճառով, ինչպիսին է այլ ազգի ցեղասպանության լինել-չլինելը»,- հռետորական հարցադրում է անում հոդվածագիրը։

«Չկա հնարավորություն, թե Իսրայելի կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն հայ ժողովրդի կոտորածի 100-րդ տարելիցի տարում գոնե հույս կար, որ հավանաբար Կնեսետը կանի դա։ Բայց կարծես թե այդ հույսն էլ է հօդս ցնդում։ Նախագահ Ռովեն Ռիվլինը նախկինում խորապես ճանաչել էր հայ ժողովրդի տառապանքը։ Երբ նա Կնեսետի խոսնակն էր, նույնիսկ ասել էր, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ամոթալի է, որ նա զերծ մնաց կրկնելուց, երբ ընտրվեց նախագահ՝ ասելով միայն՝ «Չեմ փոխել միտքս»»։

2015 թվականի հուլիսին Կնեսետի կրթության հարցերով կոմիտեում քննարկման ժամանակ կոալիցիայի և ընդդիմության բոլոր բանախոսներն աջակցություն հայտնեցին ճանաչմանը։ Միայն ԱԳՆ ներկայացուցիչն առարկեց՝ պնդելով, թե «ցեղասպանություն» եզրույթը դարձել է քաղաքականացված, այդ իսկ պատճառով Իսրայելը չպետք է օգտագործի այն։ «Պատկերացրեք, որ ցանկացած եվրոպական կառավարություն հաստատեր, թե Հոլոքոստը քաղաքական կոնցեպտ է, հետևաբար նրանց կառավարությունը չպետք է օգտագործեր այն»,- գրել է Աուրոնը։

Քննարկման ավարտին Կրթության կոմիտեն Կնեսետին կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը, իսկ կրթության նախարարությանը՝ կրթել այդ մասին, բայց այդ կոչին ոչինչ չհաջորդեց։ Ամենամյա քննարկումը, որը տեղի կունենա առաջիկա օրերին, ճշմարտության պահն է. Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացումը և միլիարդավոր դոլարներ արժեցող Իսրայելի և Ադրբեջանի կառավարությունների միջև զենքի վաճառքի գործարքները (զենք՝ նախատեսված հայերի հետ բախումների համար) ավետիս չեն ճանաչման շանսերի համար։

«Եթե նույնիսկ Իսրայելի ժողովուրդն ու ինստիտուտները ուրախ չեն լինի լսելու այդ խոսքերը, դրանք պետք է ասվեն. Իսրայելը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Մենք աշխարհի սակավաթիվ ժողովրդավարական երկրներից մեկն ենք, եթե ոչ՝ միակը, որն այդպես է վարվում և աջակցում Թուրքիայի ժխտողական համառ քաղաքականությանը։ ԱՄՆ-ը ո՛չ ճանաչում, ո՛չ էլ ժխտում է Ցեղասպանությունը։ Երբ մենք ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, պղծում ենք դրա զոհերի հիշատակը։ Իմ կարծիքով՝ այդ կերպ մենք նաև պղծում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը»։

Հոդվածագիրը նշում է, որ վերջին նախադասության պատճառով, որն ինքը հրաժարվել է հանել, Yad Vashem-ի տնօրինությունը հրաժարվել է ինստիտուտի պարբերականի համար գիտական հոդվածից։ Հոդվածագիրը մտադիր է շարունակել ասել և գրել այդ նախադասությունը, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել։

«Այսօր արդեն հայտնի է և ապացուցված՝ երբ մենք ժխտում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել անցյալում, հիմք ենք պատրաստում ապագա ցեղասպանության համար»,- գրում է նա։

«Իսրայելի ճանաչումը (որը, ցավոք սրտի, չի սպասվում), հավանաբար կտանի ողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման։ Եթե Իսրայելը ճանաչի այն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարողանա շարունակել մնալ կողմնագծում»,- ասել է հոդվածագիրը՝ եզրափակելով. «Նա, ով զոհերի կողմից չէ, ժխտողների կողմից է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում