Մուսուլմանները նշում են Ուրազա Բայրամ (Այդ Ալ-Ֆիտր) տոնը, որը հաջորդում է Ռամադանի պահքին։ Այն իսլամի կրոնական ամենակարևոր տոներից մեկն է՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ ավանդության՝ տոնը սահմանել է ինքը՝ Մուհամեդ մարգարեն, 624թ.:
Տոնի օրը հավատացյալները հավաքվում են համատեղ աղոթքի: Նաև մուֆտին (կամ իմամը) հավատացյալների համար քարոզ է կարդում:
Այնուհետև հավատացյալները գնում են իրենց տները՝ Ուրազա Բայրամը նշելու հարազատների հետ: Տոնի առթիվ ընդունված է առատ սեղաններ բացել, որոնց հրավիրվում են ընկերները, հարևանները, ծանոթները:







































