Աշխարհի ամենաճոխ զբոսանավերից մեկը, որը պատկանում է մեքսիկացի մի միլիարդատիրոջ, որի անունը չի նշվում, կայծակի հարվածից այրվել է տիրոջ աչքի առաջ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, երբ Sunseeker զբոսանավը կայանված է եղել Փուլ նավահանգստում:
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, սակայն հայտնի է դարձել միայն այսօր: Նավահանգստում ընթրող սեփականատերը եղել է հարևանությամբ գտնվող ռեստորանում: Երբ նա իմացել է, որ զբոսանավն այրվում է, Sunseeker-ի անձնակազմի հետ վազել է դեպի այն, սակայն նույնիսկ տեղ ժամանած հրշեջները չեն կարողացել մարել կրակը, իսկ զբոսանավից մնացել է միայն մետաղական կմախքը:
Մինչև 37 մետր երկարություն ունեցող այս զբոսանավը կառուցվել էր հենց Բրիտանիայում, իսկ գործարարն այստեղ էր ժամանել այն տանելու համար: