Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումին՝ կապված Բաղդադի ահաբեկչական հարձակումների հետ։
Նախագահական ապարատում եղած աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը հեռագիր է հղել երեկ, խստապես դատապարտել է ահաբեկչական հարձակումները։
Էրդողանը բարեկամական ու եղբայրական Իրաքին մաղթել է ահաբեկչության դեմ պայքարում հաջողություններ, մնայուն կայունություն ու բարօրություն՝ ընդգծելով, որ Թուրքիան պատրաստ է ամեն տիպի աջակցություն ցուցաբերել Իրաքին։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան կիսում է Իրաքի ցավը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են ահաբեկչությունների ժամանակ վիրավոր իրաքցիներին ընձեռել Թուրքիայի տարածքում բուժում ստանալու հնարավորություն։









































