Պենելոպա և Մոնիկա Քրուս քույրերը Loewe ապրանքանիշի նոր պայուսակների դիզայն են մշակել:
Նրանք դեռևս չեն շտապում ներկայացնել դրանց լուսանկարները: Նշենք, սակայն, որ Քրուս քույրերը խորհրդակցել են ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Սթյուարտ Վիվերսի հետ: Հայտնի է միայն, որ պայուսակները կատարյալ կլինեն ժամանակակից կնոջ համար: Դրանք շատ հարմարավետ են, իսկ բոլոր անհրաժեշտ մանրուքները կարելի է տեղավորել բազմաթիվ գրպաններում:
Բացի այդ, Պենելոպան նաև որոշել է ուրախացնել իր երկրպագուներին՝ ապրանքանիշի «աշուն-ձմեռ» հավաքածուն գովազդելով:
Հավելենք նաև, որ Մոնիկայի և Պենելոպայի նորաձև պայուսակները վաճառքում կհայտնվեն նոյեմբերի մեկից, սակայն դեռևս միայն Իսպանիայի խանութներում:











































