Այս տարվա մայիսին հայտարարվել է, որ Նիքոլ Քիդմանը դարձել է Jimmy Choo-ի բրենդի դեմքը, իսկ այսօր համացանցում դերասանուհու մասնակցությամբ գովազդ է հայտնվել, որը ներկայացնում է բրենդի «աշուն-ձմեռ» հավաքածուն:
Ի դեպ, սա առաջին գովազդային նախագիծն է նոր կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյի համար: Դիզայներն, իհարկե, հիացած է իր մոդելով և չի դադարում նրա մասին գովեստի խոսքեր հնչեցնել:
Լուսանկարներում նա ուժեղ և գրավիչ կնոջ կերպարում է: Լուսանկարների հեղինակը Միքայել Յանսոնն է: Նկարահանումները կատարվել են Նեշվիլում, որտեղ դերասնուհին ապրում է ամուսնու՝ Քիթ Ուրբանի հետ:









































