Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Եվրոպայի հետ պետք է աշխատել կաթիլային սկզբունքով». Արցախի օմբուդսմեն

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այս պաշտոնում իր առաջին փորձությունը համարում է Արցախում պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը:

«Հայկ Խանումյանի դեպքին մենք շատ արագ արձագանքեցինք՝ հայտարարություն տալով: Ցավոք սրտի, բոլոր պետություններում էլ կամ եղել են, կամ լինում են, կամ հնարավոր է, որ լինեն նման դեպքեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, որ այս առումով թեև պետություններին չի կարելի տարանջատել, բայց նրանց կարելի է տարբերել տվյալ իրողությանը իրենց արձագանքով:

Նրա խոսքով՝ Արցախի ոստիկանությունը 3 օրում տվեց մամուլի 3 հաղորդագրություն կատարած գործողությունների մասին, որը բավականին բարձր թափանցիկության տարրեր էր պարունակում. «Առաջին քայլերը հուսադրող էին, բայց պետք է հետևել գործընթացին և իրադարձությունների զարգացմանը: Ես կարծում եմ, որ առաջին չափավոր, զգույշ գնահատականը կարող է լինել դրական»:

Ռուբեն Մելիքյանը չի կիսում այն կարծիքը, որ Արցախում այլակարծությունը սվիններով է ընդունվում. «Ես այն կարծիքին եմ, որ Արցախի Հանրապետությունը իր հնարավորություններից ավելի բարձր ժողովրդավարության մակարդակ ունի: Հասարակության մեջ կա մարդու իրավունքների պաշտպանության հակվածություն, ինչը պայմանավորված է նրանով, որ Արցախի ժողովուրդը դրա համար ունի ամենակարևոր գործոնը՝ հարգանքը մարդու նկատմամբ»:

Անդրադառնալով քառօրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ ադրբեջանական կողմի անմարդկային խոշտանգումները միջազգային հարթակներում հավուր պատշաճի ներկայացնելու գործին՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանը անմիջականորեն դիմելու իրավունք չունի, որովհետև դա կդիտվի պետականորեն հովանավորվող գանգատ: Այդ խնդրով փաստաբանները տվել են հայտարարություններ, որ Եվրոպական դատարան ներկայացվել են գանգատներ: Ես կարծում եմ՝ մենք մասնագետների պակաս չունենք այս հարցով մտահոգվելու համար»:

Նրա կարծիքով՝ այստեղ խնդիրն այն չէ, թե որ երկրի քաղաքացին է զոհը, այլ այն, թե որ պետությունն է պատասխանատու մարդու իրավունքների խախտման համար:

Վերջերս Բրյուսելից վերադարձած Ռուբեն Մելիքյանը համարում է, որ Եվրոպայի հետ պետք է աշխատել կաթիլային սկզբունքով. «Պետք է թակել դռները, և մենք արդյունք կունենանք»:

Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց պատասխանել հարցին՝ կապված Արցախի Սահմանադրության փոփոխությունների նախագծին, որտեղ ևս պատրաստվում են քննարկել խորհրդարանական կառավարման մոդելին անցումը. «Ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի, հետաքրքիր են մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Ես իմ բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ՝ ունենալու համար մարդու իրավունքների ավելի բարձր պաշտպանվածություն: Իսկ կառավարման մոդելի հարցում ես նույնիսկ միանշանակ մոտեցում էլ չունեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում