ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ապահովել իրենց տարածքներում գտնող դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
«Մենք սպասում ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները կպաշտպանեն դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիությունը»,- Ժնևում հայտարարել է Պան Գի Մունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Guardian թերթը հարպարակել էր ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթուղթը, որտեղ նշված էին այն 38 դեսպանատները և դիվանագիտական առաքելությունները, որոնք ամերիկյան հատուկ ծառայությունների համար «թիրախ» են համարվում, և որտեղ կատարվել կամ կատարվում են գաղտնալսումներ: Դրանց թվում են ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և Թուրքիայի ներկայացուցչությունները: