Այսօր երեկոյան դաժան ու ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա Ղամբերյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան տեղում մահացել է, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը տեղափոխել է ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ երեխայի հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով:










































