Ավստրալիայում թխել են փքաբլիթներ, որոնք նման են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Mashable-ը։ Փքաբլիթի արտադրման հեղինակը Doughnut Time ցանցն է։
«Եթե որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու միտքը հնչում է ոչ այնքան ախորժելի, հնարավոր է՝ ուտելի տարբերակն ավելի համապատասխանի Ձեր ճաշակին»,- գրում է պարբերականը։
Թրամփի տեսքով փքաբլիթը նվիրված է ԱՄՆ Անկախության օրվան, որը նշվում է այսօր։ Փքաբլիթը ստեղծողնրը փորձել են այն նմանեցնել քաղաքական գործչի սանրվածքին։ Փքաբլիթն անվանվել է Hair Dependence Day։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը դարձել է Marvel կոմիքսների սուպերչարագործ։









































