Չինաստանի ICBC բանկն, ըստ The Banker վարկանշային աղյուսակի, առաջին անգամ ամենահաջողակն է ճանաչվել աշխարհում: Մասնավորապես, ունենալով հիմնական կապիտալի ոչ մեծ ծավալ (160 մլրդ դոլար)՝ առաջին մակարդակի կապիտալ՝ այն աշխարհում ամենահուսալի վարկային հաստատությունն է ճանաչվել:
ICBC-ն երկրորդ հորիզոնական է մղել Bank of America-ին: Առաջատարների եռյակում է նաև JP Morgan Chase բանկը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ընդհանուր առմամբ, աշխարհի լավագույն տասնյակի մեջ են մտել ԱՄՆ-ի և Չինաստանի 4-ական բանկեր, ինչպես նաև մեկական բանկ Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից:
Աշխարհում բանկերի վատագույն ցուցանիշներն ունեն Իսպանիայի բանկերը:









































