Համացանցում են հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ի նոր մարզաշապիկների լուսանկարները: Այս մարզաշապիկներով թիմը հանդես է գալու 2016/17թթ մրցաշրջանում:
Հիմնական մարզահագուստն ավանդական սպիտակ գույնի է՝ կապույտ եզրագծերով: Առանձնանում է նաև արտահայտված օձիքը:
Իսկ ահա պահեստային մարզահագուստը զարմացրել է շատերին: Այն մանուշակագույն է: Երրորդ մարզահագուստը սև է: Դարպասապահների հիմնական մարզահագուստը երկնագույն է:













































