Փարիզում ոստիկանների համազգեստով ավազակները 200 հազար եվրո են գողացել Սաուդյան Արաբիայի սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնյայից: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
Կողպուտը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաշտոնյայի ինքնաթիռը վայրէջք է կատարել: «Լե Բուրժե» օդանավակայանի մերձակայքում նրա ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանական խորհրդանշաններով 2 ավտոմեքենա և հայտարարել, որ պետք է խուզարկեն նրան:
Խուզարկության ընթացքում ավազակները մեքենայի թափքում ճամպրուկ են գտել, որտեղ եղել է 162 հազար եվրո, 30 հազար դոլար և 10 հազար ֆունտ սթեռլինգ:
Ոստիկանությանը հայտնի չէ՝ որտեղից նրան այդքան գումար, ինչպես նաև չի նշվում կողոպտվածի անունը և պաշտոնը, միջադեպի կոնկրետ օրը:







































