2016 թ. սկզբից 74 լրագրող սպանվել է աշխարհի 22 երկրում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությանը:
«ԶԼՄ-ների աշխատակիցների համար առավել վտանգավոր պետությունների» թվում PEC-ը նշում է Աֆղանստանը (10 զոհ 6 ամսում), Սիրիան (9), Մեքսիկան (8), Իրաքը և Եմենը (7-ական ), Գվատեմալան (5), Հնդկաստանը (4), Պակիստանը (4) և Թուրքիան (4): Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆիլիպինները, Սալվադորը, որտեղ տարվա սկզբից սպանվել է երկուական լրագրող:











































