«Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով մյունխենյան ակումբ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից, իր կարծիքն է հայտնել տեղափոխության վերաբերյալ:
««Բավարիա»-ի առաջարկն ընդունեցի առանց երկար մտորելու: Դա մեկ քայլ առաջ էր իմ կարիերայում: Ուրախությամբ ընդունեցի նոր մարտահրավերը:
Գվարդիոլան հիանալի մարզիչ է, ում խաղային փիլիսոփայությունն անչափ մոտ է ինձ: Վստահ եմ, Պեպի շնորհիվ մյունխենյան ակումբը նորանոր հաջողությունների կհասնի»,- Bild-ը մեջբերում է Գյոտցեի խոսքը:





































