Հանրապետության տարածքում Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը առաջիկա 5 օրը կպահպանվի:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ հատկապես երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գրեթե բոլոր շրջաններում զգալի նվազել է, հուլիսի 3-ին մայրաքաղաքում առավելագույնը գրանցվել է +32 աստիճան տաքություն, առաջիկա 5 օրը ջերմային ֆոնում էական տատանումներ չեն սպասվում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +30…+32 աստիճան: Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքում, մյուս մարզերում տեղումները կլինեն համեմատաբար կարճատև և քիչ քանակությամբ:







































