Բրիտանացի բռնցքամարտիկ ծանրքաշային Դևիդ Հեյի հաջորդ մրցակիցն է նրա հայրենակիցը` Թայսոն Ֆյուրին: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին պայմանագիր կստորագրվի:
Մենամարտը կանցկացվի Մանչեսթերում` սեպտեմբերի 28-ին: Բռնցքամարտիկները 5-ական մլն ֆունտ կստանան մենամարտին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Հեյը հայտարարել էր կարիերան վերսկսելու մասին 2013 թվականի մարտին: Հունիսի 29-ին նա պետք է մրցակցեր գերմանացի Մանուել Չարի դեմ, սակայն հրաժարվել է` ձեռքի վնասվածքի պատճառով:
32-ամյա Հեյը 28 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և 26 հաղթանակ գրանցել: 25-ամյա Ֆյուրին հաղանակ է տարել բոլոր 21 մենամարտերում:







































