Wednesday, 01 07 2026
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Ովքե՞ր են Վճռաբեկ դատարանի ամենահարուստ տղամարդ դատավորները. iravaban.net

Ի տարբերություն մյուս դատարանների, Վճռաբեկ դատարանի դատավորներն առավել համեստ են՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հայտարարագրված եկամուտներով ու դրամական միջոցներով:

Չորս ամենահարուստ տղամարդ դատավորներն են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը, նույն պալատից Գոռ Հակոբյանն ու Արտակ Բարսեղյանը:

DSC_0056-copy-440x293

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը 2011թ.-ի վերջում հայտարարագրել է 25 մլն դրամ, 3 հազար եվրո ու 24 հազար դոլար, 2012թ.-ին՝ 35 մլն դրամ, 3 հազար եվրո ու 14 հազար դոլար: Գնալով պարոն Ավետիսյանի դրամական միջոցներն ավելացել են, 2015թ. վերջում նա ունեցել է 42 մլն դրամ, 8 հազար եվրո ու 26 հազար դոլար:

2011 և 2012 թվականներին պարոն Ավետիսյանը նաև ունեցել է այլ եկամտի աղբյուրներ՝ ստանալով շուրջ 700 հազար դրամ:

Աշխատավարձը տարվա ընթացքում կազմում է 18 մլն դրամ:

Դավիթ Ավետիսյանի կինը՝ Մանուշակ Ստեփանյանը 2011թ. վերջում գնել է 47 մլն դրամ արժողությամբ բնակարան և երկու ավտոտնակ՝ 4,8 մլն և 5,3 մլն դրամով: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 5 մլն դրամով գույք է վաճառել նույն տարվա ընթացքում, ստանում է կենսաթոշակ՝ տարվա կտրվածքով 174 հազար դրամի, ինչպես նաև աշխատավարձ՝ 714 հազար դրամ չափով: 2012թ. նա նույնպես այլ եկամտի աղբյուրներ է ունեցել, հետագա տարիներին ոչինչ չկա հայտարարագրված:

Դրամական միջոցները 2015թ. կազմել են 14 մլն դրամ:

IMG_9807[1] (1)

Նույն դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը 2015թ. վերջում ունեցել է 57 հազար ԱՄՆ դոլար, 4,5 մլն դրամ ու 2000 եվրո: Դատավորի աշխատավարձը հարկային տարում կազմել է 11 մլն դրամ:

Պարոն Անտոնյանը 2011, 2012 և 2013թ.-ին եկամուտներ է ունեցել տրված փոխառություններից (վարկերից), բայց դրանք խոշոր չափի չեն եղել՝ տարեկան 100-250 դոլարի սահմաններում: Մինչդետ դատավորի կնոջ Ադրինե Գրիգորյանի՝ ստացած տոկոսները ավելի բարձր են, 2011թ. նա ստացել է 557 հազար դրամ, հաջորդ երեք տարիներին այդ գումարից ավելի, իսկ 2015թ.-ին 417 հազար դրամի չափով:

Դատավորի կինը ի թիվս եկամտային տարբեր աղբյուրների, 2015թ. 25 մլն դրամ փոխառություն է հանձնել: Նույն տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 4,8 մլն դրամ ու 92 հազար դոլար:

Artak Barsexyan (1)

Մյուս դատավորը՝ Արտակ Բարսեղյանը առաջին հայտարարագրով ներկայացնում է բավականին համես թվեր ու եկամուտներ: Այսպես 2011թ. նա ունեցել է 5 հազար դոլար ու 4 մլն դրամ, աշխատավարձը հարկային տարում կազմել է 9 մլն դրամ, ոչ մի էական փոփոխություն հաջորդ տարի, 2013թ.-ին նա ժառանգությունից գույք է ստանում՝ 80 հազար դոլար արժողությամբ:

2014թ.-ին պատկերն այլ է, դատավորը որպես ժառանգություն ստացել է հասարակական նշանակության շինություն, 9 կետով հայտարարագրել հողոմասեր, ստացել բնակարան ու արտադրական նշանակության շինություն, ընդհանուր՝ 182 մլն դրամ արժողությամբ:

2015թ.-ին պարոն Բարսեղյանը 192 հազար դրամով ավտոտնակ է ձեռք բերել, ինչպես նաև AUDI Q7 QUATTRO 3.6 L մակնիշի ավտոմեքենա՝ 19 մլն-ով:

Դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 70 հազար դոլար: Աշխատավարձը հարկային տարում՝ 11 մլն դրամ:

G_Hakobyan

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը 2011թ. վերջում ունեցել է 33 հազար դոլար ու 2,5 մլն դրամ: Հաջորդ տարիներին դատավորի դրամական միջոցներում էական փոփոխություններ չեն արձանագրվել, 2015թ. վերջում նա հայտարարագրել է 4 մլն դրամ, 10 հազար դոլար ու 1500 եվրո:

Մինչև 2015թ.-ը դատավորի կինն ունեցել է ընդամենը 2000-3000 դոլար դրամական միջոցներ, իսկ նախորդ տարի նա նվիրատվության կարգով ստացել է 16 500 դոլար արժողությամբ մեքենա՝ LEXUS RX 330 մակնիշի, վաճառել ու 5 մլն դրամով (շուրջ 10 հազար դոլար) գնել նույն մակնիշի մեքենա:

Դրամական միջոցները կազմել են 9500 դոլար ու 1 միլիոն դրամ:

Ստորև դիտեք թեմային առնչվող ինֆոգրաֆիկան

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում