Ինդիանայի համալսարանի մասնագետները վերլուծել են ակտիվությունը Twitter-ի միկրոբլոգներում և եկել եզրակացության, որ «Գրավի´ր Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիաները հասել են նպատակների առնվազն կեսին: Չնայած այն բանին, որ նման թվիթների թվաքանակը ներկայում հավասար է զրոյի, դրանք կարողացան լայն քննարկումներ հրահրել տնտեսական անհավասարության թեմաներով: Այս մասին ասվում է PLoS One ամսագրում:
Սոցիալական անարդարությունների դեմ ցույցերը սկսվել են ԱՄՆ-ում, այնուհետև տարածվել Եվրոպայում: Թվիթների ու բազմաթիվ ռեթվիթների հեղինակները իրադարձությունների շուրջ ունեցած իրենց հետաքրքրություններով սերտորեն կապված են միմյանց: Թվիթների ալիքը կարող է արտացոլել ինչ-որ հասարակական գործընթաց, որը հասել է իր տրամաբանական ավարտին: Եղան մի քանի պիկեր, որոնցից հետո ակտիվությունը թուլացավ:
Գիտնականները նշում են, որ դիտարկումները չի կարելի դիտարկել որպես շարժման ձախողման վկայություն, քանի որ բողոքի ակտիվությունը կարողացավ իր դերը խաղալ և մեծացնել տնտեսական անհավասարության թեմայի ներկայացվածությունը հանրային քննարկումներում:









































