Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ իր ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Վիլանովան ցանկանում է, որ տեղափոխվեմ «Բարսելոնա»: Այդ մասին նա ինձ ասաց նաև ՉԼ-ում կայացած ՊՍԺ – «Բարսելոնա» խաղից հետո՝ կարճատև առանձնազրույցի ժամանակ:
Ակումբները բանակցություններ չեն վարում: Իհարկե, ֆուտբոլում հնարավոր չէ գուշակություններ անել: Կարող եմ ասել, որ երջանիկ եմ ՊՍԺ-ում»,- հայտարարել է Սիլվան:





































