Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաման է տվել Սիրիայի նոր կառավարության կազմի նշանակման մասին, հայտնել են SANA գործակալությունը և նախագահի վարչակազմը Twitter-ում:
Կառավարությունը ղեկավարում է էներգետիկայի նախկին նախարար Իմադ Համիսը, ում ավելի վաղ հանձնարարված է եղել ձևավորել կաբինետը:
Հրամանի համաձայն` արտգործնախարարի պարտականությունները կշարունակի կատարել Վալիդ Մուալեմը, իսկ պաշտպանության նախարարինը` Ֆահդ Ջասեմ ալ Ֆրիջը: Իր պաշտոնը պահպանել է նաև ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը:
Սիրիայի տեղեկատվության նոր նախարար է նշանակվել Մոհամադ Թարջմանը` երկրի պետական հեռարձակման նախկին նախարարը:









































