Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրիում Գյումրի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների մեկնարկի ժամանակ միջադեպ է գրանցել, որի ժամանակ ստացված լուրերի համաձայն՝ֆիզիկական ուժ և բռնություն է կիրառվել արվեստաբան Լևոն Մութաֆյանի նկատմամբ:
Ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին ծառայողական քննություն անցկացնել և արդյունքները զեկուցել:
Աշոտ Ահարոնյանը հավաստիացրեց, որ ծառայողական քննության արդյունքները կներկայացվեն հանրությանը:











































