Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, որն այս տարի նշվում է հուլիսի 3-ին:
Ամենամյա «Վարդավառ» միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում: Գառնիում Վարդավառին նվիրված տաղավարներից յուրաքանչյուրում ներկայացվում էր Վարդավառի տոնի մեկ տարրը: Տաղավարներում Հայաստանի տարբեր մարզեր ներկայացնում էին Վարդավառ տոնի իրենց բնորոշ ավանդույթները, ուտեստները, ձեռագործ աշխատանքները:








































