Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան պետք է երկքաղաքացիություն առաջարկեն երիտասարդ բրիտանացիներին, որպեսզի նրանք կարողանան մնալ ԵՄ կազմում, համարում է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հենց դրա համար մենք չպետք է պարզապես այրենք կամուրջները»,- հայտարարել է Գաբրիելը Բեռլինում եվրոպական կոնֆերանսում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքերով` Գերմանիան պետք է մտածի այն մասին, թե ինչ կարող է առաջարկել երիտասարդ բրիտանացիներին, և ավելացրել, որ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրտական կուսակցությունը միշտ կողմ է եղել երկքաղաքացիությանը:
«Եկեք դա առաջարկենք Գերմանիայում, Իտալիայում կամ Ֆրանսիայում ապրող երիտասարդ բրիտանացիներին, քանի որ նրանք պետք է մնան Եվրամիության քաղաքացի»,- առաջարկել է քաղաքական գործիչը:









































