«Մանչեսթեր Յո(նայթեդ»-ը մտադիր է վերադարձնել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:, որի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են «Յուվենթուս»-ի 23-ամյա կիսապաշտպանին 250.000 եվրո շաբաթական աշխատավարձ վճարել:
Նշվում է նաև, որ «Յունայթեդ»-ը պատրաստ է նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել՝ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարելով 120 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենթուս» է տեղափոխվել 2012 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով:


































