Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Իտալիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը «Եվրո-2016»-ի կիսաեզրափակչում: Հիշեցնենք, որ գերմանացիներն առավելության են հասել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
«Կարծում եմ՝ ամբողջ 120 րոպե Գերմանիան ավելի լավ էր խաղում: Ինքներս ենք մեղավոր, որ խաղը հասցրինք 11 մետրանոցների: 2:0-ի փոխարեն ստացանք 1:1: Բայց հպարտ եմ, որ տղաները չհանձնվեցին:
Ինձ շատ է դուր գալիս, թե որքան ենք տիրում գնդակին: Իտալիայի հավաքականը հրաշալի կենտրոնական պաշտպաններ ունի՝ ի դեմս Կիելինիի, Բոնուչիի ու Բարցալիի: Նրանց դեմ պետք է խաղալ խորամանկ ու բազմակողմանի ֆուտբոլ, ոչ թե հենց այնպես գնդակը փոխանցել տուգանային հրապարակ»,- ասել Լյովը:





































