Գերմանիայի և Իտալիայի ֆուտբոլային հանդիպման ժամանակ Մարսյան դաշտում տեղավորված Փարիզի ֆան-գոտում խուճապ է տեղի ունեցել, հայտնում է L’Equipe-ն:
Էյֆելյան աշտարակի դիմաց տեղադրված էկրանին ցուցադրվել է քառորդ եզրափակչի հեռարձակումը, երբ հանկարծ ամբոխը բացականչություններով շտապել է դուրս գալ` քանդելով ճանապարհին ամեն ինչ: Հիստերիայի հետևանքով տուժած մարդկանց անմիջապես զննել են բժիշկները:
Պարզվել է, որ խուճապի պատճառը եղել է երկրպագուներից մեկի մոտ գտնվող ճայթռուկը, որը նա պայթեցրել է երկրպագուների մոտ: Հանդիսատեսներից շատերն այն ընդունել են որպես հնարավոր ահաբեկչական հարձակում:




































