Գերմանացիների ավելի քան 60%-ը վախենում է, որ երկրի օդանավակայաններում կարող են տեղի ունենալ ահաբեկչություններ, ինչպես Ստամբուլում կամ Բրյուսելում: Այդ մասին վկայում են Emnid հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, որոնք հրապարակվել են Bild am Sonntag պարբերականում:
Հարցման տվյալներով` Գերմանիայի բնակիչների 62%-ը սպասում է երկրի օդանավակայաններից մեկում հնարավոր ահաբեկչության, իսկ 33%-ը վստահություն է հայտնել, որ այդպիսի բան տեղի չի ունենա:
Հարցումը անցկացվել է հունիսի 30-ին, որին մասնակցել է 502 մարդ:









































