Աղետից անմիջապես հետո, կարելի է ասել՝ աղետի ընթացքում բազմաթիվ պետական այրեր այցելեցին Արթիկ. այս մասին Առաջին լրատվական»- ի հետ զրույցում հավաստիացրեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
Արսեն Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով ՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար:
Արսեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքի կրած վնասի նախնական հաշվարկն արվել են, բայց, ասում է՝ բնակիչներին անաչառ օգնություն ցույց տալու համար փորձագետները դեռ անելիք ունեն։
Քաղաքը նախկին տեսքին ու կյանքին բերելու համար պետք է ոչ միայն ժամանակ, այլև աջակցություն՝ գործի տեսքով: Քաղաքապետի հավաստմամբ՝ աղետի հետևանքների վերացման աշխատանքները ընթացքի մեջ են, հեղեղատարը նախկին հուն է բերվել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































