Սիրիացի փախստականները կարող են ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկա պահին ՆԳՆ-ն անում է ամեն հնարավորը՝ սիրիացի փախստականներին Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելու համար, ովքեր ցանկանում են դա ստանալ:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հարցերով վարչության (AFAD) տվյալներով՝ երկրում ներկայում գտնվում է երեք միլիոն սիրիացի փախստական:








































