Գիտնականները պարզել են, որ երկրաշարժի ժամանակ ճաքճքված լեռնատեսակները ժամանակի ընթացքում վերականգնվում են:
Բացահայտումն արվել է Չինաստանի Սիչուան նահանգում երկրաշարժի էպիկենտրոնի մոտակայքում փորված հորերում ջրի մակարդակի դիտումների ժամանակ: Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի հետազոտողների հոդվածը տպագրված է Science ամսագրում:
Գիտնականները հորերին հետևում էին 2008թ. երկրաշարժից հետո մի քանի տարի շարունակ: Դրանք հորատել էին երկրաշարժից մի քանի ամիս անց՝ հետևելու ջերմաստիճանի փոփոխություններին, սակայն երկրաբանները դրանք օգտագործում էին այլ նպատակով ևս՝ ճեղքերից ջրի հոսելու արագությամբ գիտնականները հետազոտում էին լեռնային քաղաքներ թափանցելիության դինամիկան:
Մինչև 2011թ. կեսը արտահոսքի տեմպերը նվազել են ու, դա, ըստ հետազոտության հեղինակների, մատնանշում է ճեղքերի արագ վերականգնումը:
Քիչ մագնիտուդով նոր ցնցումները դարձյալ նպաստել էին ճեղքերի բացմանը, սակայն արդեն ավելի քիչ քանակությամբ: Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին նման էֆեկտի առկայությունը, սակայն թերագնահատում էին դրա մեծությունը:
Վնասվածքները ավելի արագ են վերականգնվում, քան ավելի վաղ կարծում էին՝ ասում են երկրաբանները:











































