Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

Հայաստանի տապալած քաղաքական քննությունը

Հազիվ թե որևէ ողջախոհ մարդ կասկածեր, որ Հայաստանի խորհրդարանը վավերացնելու էր հայ-ռուսական համատեղ ՀՕՊ ստեղծման մասին համաձայնագիրը: Իհարկե, հազիվ թե դա վավերացներ որևէ ողջախոհ խորհրդարան կամ խորհրդարանական մեծամասնություն, հատկապես ապրիլյան պատերազմից հետո:

Բայց այդ պատերազմի ծանրությունն իրենց ուսերին կրել են ոչ թե նրանք, որոնք ստորագրել են համաձայնագիրը, ոչ թե նրանք, որոնք վավերացրել են այդ համաձայնագիրը հունիսի 30-ին, այլ 18-20 տարեկան զինվորներ, երիտասարդ սպաներ, կամավորականներ, որոնք կռվել են ռուսական սպառազինությամբ սանձարձակված հակառակորդի դեմ, պահել նրա առաջխաղացումը, որոնք զոհվել կամ ծանր վիրավորվել են այդ կռվում, մարդիկ, որոնք հարազատներ են կորցրել ապրիլյան պատերազմի օրերին:

Արդարությունն ու բարոյականությունը պահանջում է տվյալ դեպքում, որ այդ ծանր խնդիրները լուծողները լինեն այն փաստաթղթերը վավերացնողները, կնքողներն ու բանակցողները, որոնց առաջ բերած խնդիրներն էլ հետո ստիպված են լինում կյանքի գնով լուծել այդ զինվորները: Բանականությունն, իհարկե, այս դեպքում առաջնորդվում է պետական մեխանիզմներով, պետական շահով, անվտանգությամբ, դրա սպառնալիքների նախադեպերով: Այդ դեպքում ամենևին պարտադիր չէ, որ վավերացնողն ու սահման պահողը լինեն նույնը: Նրանք նույնանում են պետությամբ, դրա շահով, և մեկը սահմանում, մյուսը՝ ասենք թե խորհրդարանում պահում են պետության դիրքերը:
Հայաստանում պետությունը ձևավորված չէ, դժբախտաբար:

Հայաստանում ձևավորված է մի ցուցանակ, պետության անվան տակ, որի ներքո իրականում տեղի է ունենում բոլորովին այլ բան, քան պետական քաղաքականությունը: Հայաստանում պետության անվան տակ տեղի է ունենում անձնական և խմբակային շահերի սպասարկման մի մեծ գործընթաց, որտեղ պետական ամեն ինչ՝ շահից մինչև անվտանգություն, ենթակա է վաճառքի, առևտրի, փոխանակման: Անփոխանակելի է մի բան միայն՝ իշխանությունն ու փողը: Մնացյալ բոլոր գործողությունները չափվում են հենց այս ելակետից:

Ապրիլյան պատերազմը դարձավ Հայաստանի պետականության լակմուսի թուղթը՝ առաջ բերելով հակասական իրողություններ: Մի կողմից պարզ դարձավ, թե պետականության կառուցման ինչպիսի ահռելի հանրային ռեսուրս և էներգետիկա, էներգիա է պահպանվում երկրում, չնայած ահռելի սոցիալ-տնտեսական ու հոգեբանական դժվարություններին: Միաժամանակ, ապրիլյան պատերազմը ցույց տվեց նաև, թե այդ ռեսուրսն ինչպիսի կայծակնային արագությամբ կարող է մսխել հենց փողի ու իշխանության պաշտամունքով ապրող «էլիտան»:

Պատերազմն ի ցույց դրեց նաև որևէ պետության համար կարևորագույն մի բան՝ դաշնակիցների լինել-չլինելը: Դաշնակիցը տվյալ պետականության որակի, հզորության, կենսունակության, կշռի վկայություն է, ինդիկատոր: Ապրիլի պատերազմում Հայաստանը մնացել էր առանց դաշնակցի, թղթի վրա առկա դաշնակցի ըստ էության թշնամական գործողությունների պարագայում: Ապրիլի պատերազմից հետո Հայաստանի քաղաքական նվազագույն խնդիրը, այդ առումով, պետք է լիներ դաշնակցից պահանջվող հաշվետվությունը: Դա կարող էր և չլինել հատու, կոշտ հռետորաբանությամբ, թեև կային դրա բոլոր հիմքերը: Ձևը, ոճը կարող էր լինել ընտրության հարց, բայց ղարաբաղյան կարգավորման գործընթացում քաղաքական նոր շեշտադրումների առանցքային խնդրին զուգահեռ՝ Հայաստանն իր առաջ պետք է դներ նաև դաշնակցին դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ պատասխանատվության բերելու խնդիր:

Դա նշանակում է, որ Հայաստանը այդ թղթային դաշնակցի հետ չպետք է կնքեր որևէ նոր համաձայնագիր կամ պայմանագիր, առավել ևս անվտանգության ոլորտում, քանի դեռ հստակ, լիարժեք իրականացման փուլ չէին մտել նախկինում կնքվածները, քանի դեռ չէին տրվել հստակ, առարկայական, սպառիչ և պատասխանատու բացառություններ մինչ այդ չկատարված պարտավորությունների համար: Որովհետև հենց այդ պարտավորությունների ոչ միայն չկատարումը, այլ գիտակցված, պլանավորված, նպատակային չկատարումն է եղել ադրբեջանական ագրեսիայի հասունացման պատճառը՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական իմաստով:

Ի վերջո, աշխարհը պետք է հետևեր հենց դրան՝ Հայաստանը, որ կարողացավ դիմագրավել ադրբեջանական ագրեսիային, որը հագեցած էր ակնհայտորեն առավել արդիական ու բազմաքանակ սպառազինությամբ, քան հայկականը, կարողանալո՞ւ է արդյոք իր քաղաքականության մեջ առանցքաին շտկումներ կատարել ոչ միայն ղարաբաղյան հարցում, այլ նաև Ռուսաստանի հետ հարաբերության կարևորագույն խնդրում: Հայաստանը բռնեց ապրիլյան պատերազմի ռազմական քննությունը, սակայն տապալում է քաղաքականը: Որովհետև ոչ միայն ղարաբաղյան հարցում Երևանն ի զորու չեղավ կատարել անհրաժեշտ հիմնարար քայլերը՝ հետագա զարգացումներում հայկական շահերի համար ցանկալի բեկում ուրվագծելու համար, այլ նաև պետականության համար հաջորդ կարևոր հարցում՝ դաշնակցային հարաբերությունների ոլորտում չկարողացավ դնել անհրաժեշտ շեշտադրումները և ձևակերպումները:

Ավելին՝ այդ պայմաններում, Հայաստանին պարտադրվեց նոր համաձայնագրի վավերացում, որտեղ «թղթային» դաշնակիցը իրավունքներ ձեռք բերեց նաև օդում, կարծես քիչ էր ցամաքինը: Թղթե իրականությունը նյութականացնելու փոխարեն, Հայաստանն ավելացրեց թղթերի քանակը՝ այն դեպքում, երբ դառը փորձը ցույց է տալիս, որ ինչքան ավելանում են հայ-ռուսական թղթերը, այդքան ամրանում է ռուս-ադրբեջանական իրականությունը: Այժմ դրան գումարվում է նաև թուրքական ցեմենտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում