Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ընտրակեղծիքները չեմ բացառում, բայց դրա անհրաժեշտությունը չկա

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը նախօրեին ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ձեռք էր բերվել իշխանությունների և ընդդիմության կոնսենսուսի հիման վրա: Սակայն օրենքի նախագիծը կարող է կյանքի կոչվել համապատասխան միջոցների առկայության դեպքում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝ որքան էլ երևույթը տարակուսելի է, սակայն դա փաստ է. «Իսկապես, եթե ֆինանսավորում չլինի, այդ փոփոխություններն անհնարին կլինի իրագործել»:

Լևոն Մարտիրոսյանը հուսով է, որ այդ գումարը կհայթայթվի, քանի որ բոլորը նախանձախնդիր են, որպեսզի այս փոփոխությունների արդյունքում բարձրանա ընտրությունների նկատմամբ վստահությունը. «12 մլն-ի տեղը գիտենք, մնում է 4 մլն-ը»:

ՀՀԿ-ական պատգամավորը չի կիսում այն կարծիքը, որ մնացյալ գումարը գտնելու հարցում իշխանությունները հապաղում են, քանզի փոփոխությունները միայն երեկ են հաստատվել, իսկ ընդհանուր առմամբ Ընտրական այս նոր օրենսգիրքը նա համարում է գրեթե կատարյալ, եթե նախատեսված փոփոխությունները իրագործվեն:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը ամենակարևորը համարում է ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությունը, իսկ դա պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը չունի կառավարող ուժին հավասար ռեսուրսներ. «Իսկ դրա համար իշխանությունը մեղավոր չէ: Կառավարող ուժը չի կարող, օրինակ, մեղավոր լինել այն բանում, որ ընդդիմադիր ուժը միավորված չէ:

Փաստորեն, իշխանության կողմից ընդդիմության պահանջները կատարվել են: Եվ եթե հաջորդ տարի արդեն այս փոփոխված Ընտրական օրենսգրքով, օրինակ, Հանրապետականը նորից մեծամասնություն ստանա, այդ ժամանակ ի՞նչ է ասելու ընդդիմությունը: Սա կարծես ընդդիմության համար մազոխիզմի նման մի բան է, ասես հաճույք ստանան դրանից: Այսինքն՝ հարցը միայն տեխնիկական խնդիրները չեն, այլ պետք է աշխատել մարդկանց ուղեղների վրա, պետք է միավորվել, իսկ այժմ ստեղծվեց իրենց ընդդիմություն հռչակած առնվազն 5-6 կուսակցություն: Այսինքն՝ տեղի է ունենում ուժերի փոշիացում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում