Քանի դեռ իշխանությունները հայտարարում են, որ ԸՕ-ի 4 բարեփոխումների համար անհրաժեշտ է 16 միլիոն դոլար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակրգող Դանիել Իոնիսյանը նշում է, որ իրենց հաշվարկներով անգամ 13 միլիոն է բավարար: Նրա խոսքով՝ իշխանություններն ուռճացնում են՝ կա՛մ ուզում են ատկատներով գումարներ ստանալ, կա՛մ արհեստականորեն ուռճացնում են, որպեսզի հետո ասեն, որ դոնորների տված գումարները չեն բավարարում:
Իոնիսյանի հավաստմամբ՝ կան բազմաթիվ դոնորներ, որոնք պատրաստ են աջակցել Հայաստանի ընտրական համակարգին՝ ստանալով իշխանություններից ընդամնեը մեկ ձևական դիմում: «Բայց այդ ձևական դիմումը Հայաստանի իշխանությունները չեն ուղարկում, ինչը նշանակում է, որ նրանք չեն ուզում, որ այս գործընթացը տեղի ունենա»:
Իոնիսյանի կարծիքով՝ եթե այս գործընթացը տապալվի, իշխանությունները կտուժեն՝ մջագային հեղինակության առումով:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ներկայացված 5 կետերից 4-ի շուրջ իշխանությունները զիջումների գնացին հենց Եվրոպայի ճնշման արդյունքում: Նրա խոսքով սա Արևմուտքի փափուկ ուժի քաղաքականության հետևանքն է, և մեծ կարևորություն ունի այն, թե որն է լինելու Եվրոպայի հաջորդ քայլը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































