Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

«Եվրատեսիլ-2011». Պարզաբանում է հայաստանյան պատվիրակության ղեկավարը

Մայիսի 10-ին Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Մասնակցում էին 19 երկրներ, որոնց ելույթների հերթականությունը որոշվել էր հյուրընկալող երկրի` մրցույթի կազմակերպիչների անցկացրած վիճակահանությամբ, որի արդյունքներով` Հայաստանը ներկայացնող Էմմին «Բում-բում» երգով ելույթ ունեցավ 4-րդը:

Բեմում ներկայացվեց բռնցքամարտի տեսարան, որը խորհրդանշում էր սիրո համար անվեհեր պայքարը: Էմմիի պրոֆեսիոնալ կատարումը, հսկա ձեռնոցը, նրա և պարախմբի վառ հագուստները մեծ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա: Հունաստանից հրավիրված պրոֆեսիոնալ պարախմբի անդամներից յուրաքանչյուրը հայտնի արտիստ է Հունաստանում և Կիպրոսում: Բեմական կերպարների ստեղծումը վստահված էր հայ մասնագետներին:

«Բում-բում»-ը համարվում էր ակնհայտ առաջատար և լուրջ մրցակից բոլոր մասնակիցների համար: Այդ էին վկայում արտասահմանյան մամուլի ամենօրյա անդրադարձները, Գերմանիան ներկայացնող «Եվրատեսիլ-2010» մրցույթի հաղթող Լենայի առանձնահատուկ համակրանքն ու ուշադրությունը մեր երգի նկատմամբ, ինչպես նաև այն, որ ակումբներում առավելապես հնչում էր հենց այս երգը: Ելույթն ամբողջական էր և համապատասխանում էր «Եվրատեսիլ»-ի բոլոր չափանիշներին: Չնայած այս ամենին` «Բում-բում»-ը չանցավ եզրափակիչ փուլ 20 երկրների sms հաղորդագրությունների և պրոֆեսիանալ ժյուրիի քվեարկության արդյունքներով:

Քվեարկող երկրներն էին Լեհաստանը, Նորվեգիան, Ալբանիան, Թուրքիան, Սերբիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Ֆինլանդիան, Մալթան, Սան-Մար ինոն, Խորվաթիան, Իսլանդիան, Հունգարիան, Պորտուգալիան, Լիտվան, Ադրբեջանը, Հունաստանը, Իսպանիան և Մեծ Բրիտանիան:

Եզրափակիչ փուլ չանցավ նաև Նորվեգիան, որը նույնպես համարվում էր առաջատար և ակնհայտորեն լավ հանդես եկավ: Այս ամենը դժգոհությունների ալիք է բարձրացրել մամուլում և համացանցում:

Հայաստանյան պատվիրակությունը իր ներկայացուցչի ելույթը գնահատում է պրոֆեսիոնալ, վառ և հաջողված: Շնորհակալ է բոլոր աջակիցներին, երկրպագուներին, ովքեր քվեարկել են և ցանկացել են տեսնել Հայաստանը եզրափակիչ փուլում:

Հանրային հեռուստաընկերության և Էմմի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծերով: Իսկ մնացած հարցերի պատասխանները կտրվեն մամլո ասուլիսի ժամանակ մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո:

«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի
հայաստանյան պատվիրակության ղեկավար
Գոհար Գասպարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում