«Եվրո-2016»-ի քառորդ եզրափակչի Գերմանիայի հավաքականի դեմ խաղին Իտալիայի ազգային թիմը խաղադաշտ դուրս կգա սև թևկապներով՝ ի հիշատակ Դաքայի ահաբեկչության զոհերի: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Ողբերգական դեպքը Բանգլադեշի մայրաքաղաքում տեղի է ունեցել երեկ: Մի խումբ զինված ահաբեկիչներ գերի են վերցրել ռեստորաններից մեկի այցելուներին, այդ թվում՝ 11 իտալացիների: Կա շուրջ 20 զոհ:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Իտալիա դիմակայությունը տեղի կունենա այսօր, և Երևանի ժամանակով կմեկնարկի 23.00-ին:








































