«Ռեալ»-ը մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, սակայն ցանկանում է տեսնել ֆուտբոլիստի խաղի այն մակարդակը, որ նա ցուցադրում էր Մադրիդում իր առաջին մրցաշրջանում:
«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կհանդիպեն Խամեսի հետ` նրա ապագան քննարկելու նպատակով: Այնուհետև կոլումբիացի ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում կկայացվի:
Ներկայումս բանակցություններն ընթանում են 24-ամյա ֆուտբոլիստի գործակալի միջոցով, սակայն «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ցանկանում է շփվել անձամբ նրա հետ:
Զիդանը շարուանկում է վստահել Ռոդրիգեսին, սակայն պետք է նաև վստահ լինի, որ ֆուտբոլիստը կաշխատի լիարժեք ինքնանվիրումով: Հակառակ դեպքում «Ռեալ»-ը կփորձի վաճառել Խամեսի տրանսֆերը շուրջ 75 մլն եվրոյով:







































