Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

«Եթե խախտում եմ արել, թող ինձ բանտ դնեն, բայց ես ոչ մեկին պարտք չեմ»

Ամերիկահայ գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի 40 տոկոս բաժնետեր, շինարարական «Իտարգո» ընկերության տեր Հրաչ Կապրիելյանի և ԲՀԿ-ական պատգամավոր, «Հայկարշին» ընկերության սեփականատեր Արագած Ախոյանի վեճը սպառնում է հասնել միջազգային ատյաններ` Եվրադատարան:

Վերաքննիչ դատարանը վերջերս մերժել է Արագած Ախոյանի բողոքը` «Իտարգոյի» 20 տոկոս իր մասնաբաժինը 2 տոկոսի իջեցնելու գործով: Ա. Ախոյանը հայտարարում է, որ կդիմի Վճռաբեկ, ապա` միջազգային ատյաններ: Գործարար պատգամավորի և ամերիկահայ գործարարի վեճը սկսվել է 8 տարի առաջ, երբ Հրաչ Ներսես Կապրիելյանի հետ ստեղծել են «Իտարգո Քոնսթրաքշն» շինարարական ընկերությունը: «Ես եմ ստեղծել հիմքից այդ շինարարական կազմակերպությունը, որը շատ մեծ թափ հավաքեց, սկսեց մի քանի լուրջ պատվերներ կատարել: Անցավ երկու տարի, ինչ-ինչ առաջարկներ ի հայտ եկան, որոնց ես չհամաձայնեցի որպես բաժնետեր և հրաժարվեցի տնօրեն աշխատելուց: Պայմանավորվեցինք, որ ես դուրս եմ գալու, և իմ հասանելիք գումարը վերադարձնելու են ինձ, և մինչև հիմա այդ գումարը չեն տվել»,- ասաց Ախոյանը` շարունակելով. «Այսօր, իմ կարծիքով, կեղծ ներդրումներ են ցույց տալիս «Իտարգո Քոնսթրաքշնում», որտեղ կինս 20 տոկոս բաժնետոմս ունի, որ դրանք հավասարեցնեն զրոյի»:

Ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը մեր հարցին, թե Արագած Ախոյանն ասում է, որ Դուք կեղծ բարերար եք, կեղծ ներդրումներ եք ներկայացնում և իր 20 տոկոս բաժնեմասը իջեցրել եք 2 տոկոսի, պատասխանեց. «Նման բան չենք արել, չես կարող օրենքը խախտել: Դատարան կա, բան կա Հայաստանի մեջ, ինքն էլ դատարան գնաց: Վերջին նիստը շահել ենք: Չեմ կարծում, որ դրսից եկող հայը կարող է խաբել Հայաստանի քաղաքացու, կարող են գալ դրսից և խաբել: Անկարելի է նման բանը: Իրականությունը շուտով մեջտեղ կելնի: Դատարանները մենք շահում ենք»: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է իրեն նման մեղադրանք ներկայացվում, Կապրիելյանը պատասխանեց. «Մարդը ինչ ուզում, խոսում է, չես կարող լեզուն արգելել»:

Հ. Կապրիելյանին հարցրեցինք, թե ի վերջո` պա՞րտք է Ա. Ախոյանին, պատգամավորն ասում է, որ մի քանի հարյուր հազար դոլար պարտք եք: «Պարտք չեմ: Ես ոչ մի բան պարտք չեմ: Դատի մեջ ենք, դատը շահում ենք, եթե հանցավոր լինեի, դատը չէի շահի»,- հայտարարեց Կապրիելյանը` հավելելով. «Արագած Ախոյանը իր 20 տոկոսը ինձ հետ էր տվել, որովհետև պրոբլեմներ կային իր կողմից, երբ ինքը այդ ընկերության տնօրեն էր, և գլխավոր դատախազը` Աղվան Հովսեփյանը, ինձ հրավիրեց իր օֆիսը, ասեց` մեր լավ տղան է, լավ ընկերներ ենք: Այդ 20 տոկոսը ես հետ տվեցի ճնշման տակ: Աղվան Հովսեփյանն անձամբ էնտեղ էր»:

Մեր դիտարկմանը, թե Ախոյանն ասում է , որ դիմելու է Վճռաբեկ դատարան և մինչև Եվրադատարան գնալու է, Կապրիելյանը հայտարարեց. «Թող գնա, պրոբլեմ չկա: Ինչ կարող եմ ասել: Մի քանի հազար դոլարի համար իրեն պիտի խաբե՞մ, միլիոն էլ լինի, չեմ խաբի: Ես ո՞ւմ եմ խաբել: Մենք մեր դրամները բերել դրել են ենք և ոչ մի բան ետ չենք ստացել: Այդ «Իտարգո» ֆիրմայում փողերը դրել ենք, շենքը սարքում ենք, և դեռ չի ավարտվել: Ամեն բան օրինական է մեր ընկերության մեջ»: Հ. Կապրիելյանը հայտարարեց, թե Ախոյանը «Իտարգոյում» «20 հազար դրամ է դրել, մենք դրել ենք 3-4-5 մլն-ից ավելի»: «Մենք դատարանում ենք, թող ինքն այդ ամենը ցույց տա, որ իրավունք ունի: Իմ խիղճը հանգիստ է»,-պնդեց ամերիկահայ գործարարը:

Արդեն երեք տարի Հ. Կապրիելյանի հետ կապված գործ է քննում նաև ՀՔԾ-ն` խարդախությամբ գույք ձեռք բերելու փաստով: Մեղադրանք դեռ չկա: Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է մեղադրանք առաջադրվի Ձեզ, Կապրիելյանը պատասխանեց. «Այո, շարունակվում է այդ պրոցեսը, և ստորագրություններ կան, բաներ կան, որ մենք ամեն բան վճարել ենք: Սխալ բան չենք արել: Ամեն բան մեջտեղ թող ելնի: Եթե ես խարդախություն եմ արել, թող ինձ բանտ դնեն: Միշտ նոր հարցումներ են անում: Դատախազությունից հարցրեք: Արդարությունով կշահենք, պրոբլեմ չկա»:

ԲՀԿ-ական Ա. Ախոյանի խոսքերով` իրավապահ մարմինները շատ զգույշ են սփյուռքահայերի նկատմամբ, որ հանկարծ ոչ մի սխալ բան թույլ չտան: «Համարելով խոպան մեր նոր կազմավորվող երկիրը` ոմանք գտնում են, որ բոլորը պետք է խոնարհվեն իրենց առաջ. ինչի՞, որովհետև գումար ունեն և ուզում են գործունեություն ծավալել: Խնդրեմ, եկեք ծավալեք, բայց մի ցույց տվեք, որ առավելություն ունեք մեր նկատմամբ»: ՀՔԾ-ում նախաքննությունը, ըստ պատգամավորի, ավարտական փուլում է. «Խոսքը լուրջ գումարների մասին է, և ինքը վճարելու է դա, չնայած որ լսել եմ, ասում է` միլիարդներ կծախսեմ, բայց չեմ վճարի, իսկ ես ասում եմ` կվճարի: Հաշտության եզրը` վճարելն է, չվճարի, մինչև վերջ գնալու եմ»:

«Եթե ես խախտում եմ արել, թող ինձ բանտ դնեն, բայց ես ոչ մեկին պարտք չեմ: Ես առաջիկա օրերին գալու եմ Հայաստան, բան չունեմ վախենալու»,-հայտարարեց Հ. Կապրիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում