Մարկ Քարնին ստանձնել է Անգլիայի բանկի նախագահի պարտականությունները՝ այդ պաշտոնում փոխարինելով Մերվին Քինգին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախկինում Քարնին զբաղեցրել է Կանադայի բանկի ղեկավարի պաշտոնը: Նա դարձել է 319 տարում առաջին արտասահմանցին, ով կգլխավորի Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը:
Քարնին լիազորությունները ստանձնում է հաստատության համար դժվարին պահին, երբ տոկոսադրույքները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա և իրականացվում են ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսության խթանման մի քանի ծրագրեր: Որպես բանկի նոր ղեկավար՝ նա պետք է անվտանգ ավարտին հասցնի այդ տնտեսական ծրագրերը:










































