ԱՄՆ Ֆլորիդա նահանգում նկարահանել են ցանկապատի վրայով մագլցող ալիգատորին: Մոտ 2.5 մետրանոց սողունը զարմանալի ճարպկություն է ցուցաբերել և հաղթահարել 1.5 մ բարձրությամբ փշալարե ցանկապատը՝ հայտնում է korrespondent.net-ը:
«Նա պարզապես մի փոքր շարժեց փշալարը՝ այն վերև հրելով, և մագլցեց ցանկապատի վրայով: Զարմանալի է, սակայն ալիգատորի մաշկը իրոք շատ ամուր է, և այն կարող է չտուժել»,- տեսանյութը մեկնաբանել է տեղի գոլֆ-մենեջերներից մեկը NBC 2 հեռուստաալիքին:








































