Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Չինաստանի հետ բանակցությունները կավարտվեն մինչև ընթացիկ տարեվերջ:
«Մենք զգալիորեն մեծացրել ենք ռազմավարական կարևորության երկրների հետ առևտրային համաձայնագրերի գիծը: Մենք դարձել ենք նորացված Մետաքսի ճանապարհի որոշակի կենտրոն:
Պետք է հաշվի առնել, որ նախորդ շաբաթ մենք ազատ առևտրի համաձայնագիր ենք ստորագրել EFTA-ի (Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա) անդամների հետ: Նույն հարցերի շուրջ Չինաստանի հետ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ»: