Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Նեյմարը, ով առաջիկա մրցաշրջանում հանդես կգա որպես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ, կոկորդի վիրահատության կենթարկվի:
Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ավարտից հետո:
«Միշտ կոկորդի հետ կապված խնդիրներ եմ ունեցել: Ժամանակն է դադարեցնել այս մշտական ցավը»,- ասել է Նեյմարը, ով ճանաչվել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:







































