Կանտեն մտադիր է «Չելսի» տեղափոխվել«Լեսթեր»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն մտադիր է «Չելսի» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն՝ կիսապաշտպանը գերադասում է կարիերան շարունակել Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմում:
Կանտեի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուս»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը:
Հիշեցնենք՝ հունիսին «Լեսթեր»-ը նոր պայմանագիր է առաջարկել Կանտեին՝ շաբաթական 100 մլն ֆունտ աշխատավարձով:







































