Հարավային Դանիայի համալսարանի կենդանաբանները լսել են կաշալոտների կողմից արձակված հնչյունները և հայտնաբերել, որ այդ կետերը ընդունակ են որոշակի տեղեկատվություն հաղորդել իրենց խմբի անդամներին: Այդ մասին հրապարակված է EurekAlert! կայքում:
Հետազոտողները լսման սարքեր են ամրացրել 7 կաշալոտի մարմիններին և վերլուծել նրանց արձակած հնչյունները: Գիտնականները հայտնաբերել են, որ նրանց արձակած ձայները կազմված են մի շարք տարբեր ազդանշաններից: Կենդանաբանները գրանցել են ազդանշանների 21 համադրություն:
Հետազոտողների խոսքով՝ ազդանշաններով կաշալոտը օրինակ կարող է հայտնել իր ջրի մակերևույթ բարձրանալու կամ իջնելու մասին:










































