Ժիրայր Սեֆիլյանի գործի շրջանակներում տարբեր անձանց նկատմամբ լուրջ ճնշումներ են գործադրվում՝ Սեֆիլյանի դեմ ցանկալի ցուցմունքներ կորզելու նպատակով: Այս մասին ահազանգում է Սեֆիլյանի պաշտպանը՝ Արա Զաքարյանը:
Նրա խոսքով՝ քրեական հետապնդման մարմինը մեղադրանք առաջադրելու հող է նախապատրաստել՝ իշխանությունը յուրացնելու փորձի կամ նախապատրաստման համար, որի համար նախատեսվում է 10-15 տարի:
Արա Զաքարյանը ծիծաղելի է համարում այն, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրան մեղադրում են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար: Նրա կարծիքով՝ առավել զավեշտալի է այն, որ նշվում է, թե զինված մի խումբ անձինք՝ Սեֆիլյանի գլխավորությամբ, պատրաստվում էին շենքեր, շինություններ, հետուստաաշտարակ գրավել:
Փաստաբանը վստահ է, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































